Իրադարձություններ Հայաստանում
Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում արդիական բուժական մեթոդների կիրառման հիմնախնդիրները՝ երևանյան միջազգային գիտաժողովում
«Մենք ուզում ենք, որ մեր բոլոր չափորոշիչները նմանվեն եվրոպականին, այդ իսկ պատճառով այսօրվա գիտական կոնֆերանսը նվիրված է հենց այդ ոլորտներում բուժական մեթոդներին»,- Ռազմիկ Աբրահամյան:
Երևանում անցկացվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված մանկաբարձությունում և գինեկոլոգիայում արդիական բուժական մեթոդների կիրառմանը: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած բժիշկները հայ մասնագետների հետ միասին քննարկեցին ոլորտի ժամանակակից միտումները: Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության, Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի,Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի, ՀՀ մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի համատեղ ուժերով:
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ևս նկատեց, որ մեր երկրում մանկաբարձությունը և գինեկոլոգիան համարվում են գերակա ուղղություններ: «Հաշվի առնելով դա՝ մենք ուզում ենք, որ մեր բոլոր չափորոշիչները նմանվեն եվրոպականին, այդ իսկ պատճառով այսօրվա գիտական կոնֆերանսը նվիրված է հենց այդ ոլորտներում բուժական մեթոդներին: Հրավիրված են Եվրոպայից ամենաառաջատար մասնագետները, ովքեր Մանկաբարձ-գինեկոլոգների համաշխարհային ասոցիացիայի անդամներ են»,- նշեց պրոֆեսորը: Նա նաև տեղեկացրեց, որ գիտաժողովի տեսական հատվածից բացի, արտասահմանից ժամանած հյուրերը երկու օր կատարելու են վիրահատություններ՝ որպես վարպետության դասեր:
![]() |
![]() |
![]() |
Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն Արմեն Բլբուլյանը «Մեդ Պրակտիկ»-ի հետ զրույցում նշեց, որ մանկաբարձությանը և գինեկոլոգիային նվիրված երկրորդ միջազգային գիտաժողովի հիմնական շեշտադրումը բուժական մեթոդներն են. «Անցած տարի մեր գիտաժողովը նվիրված էր առհասարակ պերինատոլոգիայի ժամանակակից մոտեցումներին. այս տարի ավելի ընդգծել ենք վիրահատական մեթոդները: Մեր հանդիպումը կազմակերպված է բարձր մակարդակով, ինչպես վայել է միջազգային գիտաժողովին: Սա մեզ համար մեծ պատիվ է ու հնարավորություն: Մեր հրավերով Երևանում է համաշխարհային ճանաչում ունեցող Մայքլ Սթարքը, ում մեթոդով արդեն 20-25 տարի կեսարյան հատումներ են կատարվում աշխարհի տարբեր երկրներում: Այս ոլորտում վերջին խոսքը նրանն է, և այսօր այդ հրաշք մարդը մեր հյուրն է: Ունենք հյուրեր Անգլիայից, Իտալիայից, ովքեր ներկայացրեցին իրենց փորձը: Ներկայացվեցին նաև առաջատար դեղագործական ընկերությունների դեղամիջոցները: Մենք ընդգրկել ենք նաև շատ երիտասարդների, այդ թվում՝ հանրապետության հեռավոր շրջաններից մասնագետների, ովքեր հատկապես ունեն այս շփման կարիքը: Կարծում եմ, որ բժշկությունը Հայաստանում այն ոլորտներից է, որտեղ մենք, բարեբախտաբար, կանգ չենք առել, առաջ ենք գնում, զարգանում ենք»:
![]() |
![]() |
![]() |
ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն ընդգծեց, որ ոլորտը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում. «Սա հերթական գիտաժողովն է, որի նպատակը մասնագիտական խնդիրները, ժամանակակից մոտեցումները քննարկելն է: Հրավիրվել են առաջատար մասնագետներ, ովքեր փորձի փոխանակում կունենան տեղի մասնագետների հետ»:
Գիտաժողովի արտասահմանցի մասնակիցները ևս մեծ ոգևորությամբ էին վերաբերվում իրենց հայաստանյան այցին: Մեզ հետ զրույցում իտալացի Մարիանո Յակարինոն նշեց, որ պատրաստ է երիտասարդներին փոխանցել այս ոլորտում երկար տարիներ կուտակած իր փորձը: Նա նաև նկատեց, որ Հայաստանում ոլորտը բավականին զարգացած է, նորագույն տեխնոլոգիաներն էլ աստիճանաբար ներդրվում են:
Գիտաժողովին իրենց արտադրանքն էին ներկայացնում առաջատար դեղագործական ընկերությունները: «Մեդ Պրակտիկ»-ի հետ զրույցում «Շտադա» դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Արփինե Մարջանյանը մեծապես կարևորեց նմանատիպ գիտաժողովներին մասնակցությունը.
![]() |
![]() |
![]() |
«Այսօր ներկայացնում ենք մեր նոր դեղամիջոցը՝ «Տրանեկսամ»-ը: Այն արյունականգ միջոց է, որը լայնորեն կիրառվում է բժշկության շատ ոլորտներում, այդ թվում ՝ գինեկոլոգիայում: Եվս մեկ նորություն ունենք՝ «Ֆեմիլեքս» մոմիկները (Femilex), որոնք պարունակում են կաթնաթթու՝ բուժական դոզայով, և կիրառվում են բակտերիալ վագինոզի բուժման ժամանակ: «Ֆեմիլեքս»-ն օգտագործվում է տասնօրյա կուրսով, օրը՝ մեկ մոմիկ:
Նորությունների շարքում ներկայացնում ենք նաև «Գինեպրիստոն»-ը (Gynepriston), որը հրատապ հակաբեղմնավորման նպատակով է կիրառվում: Բավականին արդյունավետ, ոչ հորմոնալ դեղամիջոց է:
Մեր պորտֆելում գինեկոլոգիայում կիրառվող դեղամիջոցները կազմում են մոտավորապես երեսունհինգ տոկոսը. պլանավորում ենք ընդլայնել այդ շարքը, մեծ ծրագրեր ունենք գինեկոլոգիայի և մանկաբարձության ոլորտներում: Կունենանք նոր դեղեր, որոնք իրենց պրակտիկայում կկիրառեն մեր բժիշկները և կունենան գոհացուցիչ արդյունքներ: Շատ է ուրախացնում այն փաստը, որ մեզ հետ համագործակցող բոլոր բժիշկներից լսում ենք միայն դրական կարծիքներ: «Շտադա» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության հիմնական քաղաքականությունն է՝ որակյալ դեղամիջոցներ՝ մատչելի գներով»:
11.06.2014 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYgWZ8u1' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ






















